Աղբիւր՝ www.yerkir.am
Տարեսկզբի համեմատ` այս տարուայ առաջին եռամսեակում Հայաստանի մշտական բնակչութեան թիւը նուազել է 4200-ով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնեց ՀՀ ԱՒԾ մարդահամարի եւ ժողովրդագրութեան բաժնի պետ Կարինէ Կոյումջեանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ մշտական բնակչութեան թիւը 2016-ի առաջին եռամսեակում նուազել է նաեւ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ` 12 300-ով:
«Ընթացիկ տարուայ առաջին եռամսեակում ՀՀ մշտական բնակչութեան թիւը կազմել է 2 994 400 մարդ: Բնական հաւելաճը ծնունդների շնորհիւ պահպանւում է, բայց միգրացիայի պատճառով էլ նուազում է բնակչութեան թիւը»,- ասաց Կույումջեանը: